Գլխավոր Լրահոս

Վրաստանում կորոնավիրուսի երկրորդ ալիք է սկսվել, հայտարարել է վարչապետ Գախարիան

Վրաստանում կորոնավիրուսի երկրորդ ալիք է սկսվել, հայտարարել է վարչապետ Գախարիան

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ երկրում սկսվել է կորոնավիրուսի երկրորդ ալիքը․ նա հայտնել է կանխարգելիչ միջոցառումների խստացման մասին։

Նոր սահմանափակումների մասին խոսելով՝ Գախարիան հիշատակել է փաստը, որ Թբիլիսիում մեծ հարսանիքի անցկացումից հետո առաջացել է վարակի 5 նոր մեծ օջախ տարբեր քաղաքներում։

Վրաստանի վարչապետի խոսքով՝ սեպտեմբերի 10-ից արգելվելու են մշակութային և մարզական միջոցառումները՝ ավելի քան 200 հոգու մասնակցությամբ։ Արգելվելու են նաև զանգվածային այլ միջոցառումներ։

Ինչ վերաբերում է Վրաստանում ընտրական և նախընտրական միջոցառումներին՝ Գախարիայի խոսքով՝ սահմանափակումները չեն տարածվում քարոզչական միջոցառումների և քարոզարշավների վրա։

Գախարիան շեշտել է, որ իրավիճակը վերահսկողության տակ է, և խուճապի պատճառ չկա։ 

Սեպտեմբերի 10-ի դրությամբ՝ Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 57 նոր դեպք։ Ընդհանուր դեպքերի թիվը 1 830 է։ Մահացել է 19 մարդ։

#ՍիվիլՆեթ #Լուրեր

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում