Գլխավոր Լրահոս

Նավալնու վիճակը բարելավվում է․ նա խոսում է և հիշում է թունավորման օրը

Նավալնու վիճակը բարելավվում է․ նա խոսում է և հիշում է թունավորման օրը
Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու վիճակը ավելի լավ է, քան կարելի էր ակնկալել նման իրավիճակում։ Սեպտեմբերի 7-ին արհեստական կոմայից դուրս բերվելուց հետո նա գիտակցության է եկել․ խոսում է, հիշում է թունավորման օրը, հայտնում են Der Spiegel և The Insider թերթերը։ The Insider-ը գրում է, որ ֆիզիկապես Նավալնին կարող է վերականգնվել առնվազն 90 տոկոսով, իսկ հոգեբանորեն գրեթե ամբողջությամբ է վերականգնվել։ Ավելի վաղ գերմանացի բժիշկները Մեծ յոթնյակի երկրներին տեղեկացրել էին, որ Նավալնին թունավորվել է «Նովիչոկ» տիպի թույնի ավելի հզոր տարբերակով, քան Սերգեյ Սկրիպալի դեպքում էր։ Գերմանական իշխանությունները համոզված են, որ այդ տեսակի «Նովիչոկ» կարող էին ստեղծել միայն պետական լաբորատորիաներում։ Օգոստոսի 20-ին հայտնի դարձավ, որ ռուսաստանցի հայտնի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին գտնվում է Օմսկ քաղաքի հիվանդանոցում: Նա օգոստոսի 20-ին Տոմսկից Մոսկվա թռիչքի ժամանակ վատ էր զգացել, ինչից հետո ինքնաթիռը արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկում: Նավալնին կորցրել էր գիտակցությունը, նրան մտցրել էին  արհեստական կոմայի մեջ։ Ավելի ուշ Ալեքսեյ Նավալնուն տեղափոխել էին Բեռլինի «Շարիտե» կլինիկա, որտեղ հաստատել էին նրա թունավորման փաստը։ Նավալնու մաշկի, արյան ու մեզի նմուշներում հայտնաբերել էր «Նովիչոկ» խմբի թույնի հետքեր։ Լուսինե Վարդանյան
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում