Գլխավոր Լրահոս

Շուրջ 412 հազար դոլար՝ Լիբանանի հայկական կրթօջախներին և լրատվամիջոցներին, 70 հազար՝ սիրիահայությանը

Շուրջ 412 հազար դոլար՝ Լիբանանի հայկական կրթօջախներին և լրատվամիջոցներին, 70 հազար՝ սիրիահայությանը
«Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ «Անհետաձգելի օգնություն լիբանանահայերին․ «Հայաստան» դրամահավաք-արշավի արդյունքում հավաքագրվել է շուրջ 312 հազար դոլար․ ասված է հիմնադրամի հաղորդագրությունում։ «Հանգանակությունը փոխանցելիս դրամահավաք-արշավին միացավ նաև «Տաշիր» բարեգործական հիմնադրամը՝ նվիրաբերելով 100 հազար դոլար։ Այսպիսով, հավաքագրված գումարը կազմում է 412 հազար դոլար, որից 310 հազարը դոլարը համամասնաբար բաշխվում է Լիբանանում գործող կրթական հաստատությունների ուսուցիչների 2020-2021թթ․ ուսումնական տարվա 1-ին եռամսյակի աշխատավարձ վճարելու նպատակով։ Ավելացված 100 հազար դոլարը կտրամադրվի կրթական ծրագրերի իրականացմանը։ Միևնույն ժամանակ, հավաքագրված գումարից 13 հազար դոլար կտրամադրվի Լիբանանում գործող «Արարատ», «Զարթոնք», «Ազդակ», «Վանա Ձայն», «Ռադիո Սևան» լրատվամիջոցներին։ Անցյալ տարեվերջին «Հայաստան» համահայկական հիմնադրամը, Լիբանանում սոցիալ-տնտեսական ճգնաժամով պայմանավորված, 150 հազար դոլար էր տրամադրել հայկական վարժարաններին։ Աջակցություն՝ սիրիահայությանը Օրերս «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը շուրջ 70 հազար դոլար է հանձնել Դամասկոսում ՀՀ դեսպանությանը, որը կփոխանցվի Սիրիայի հայությանը՝ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված ծանր առողջապահական և սոցիալ-տնտեսական իրավիճակը մեղմացնելու նպատակով։ Նվիրաբերված հանգանակությունը համամասնաբար է բաշխվել․ 30 հազար դոլար՝ Սիրիայում հայկական կրթական հաստատությունների թվով 502 ուսուցչի, ինչպես նաև 142 սպասարկող անձնակազմին: Միևնույն ժամանակ, ընդհանուր 40 հազար դոլարի օժանդակություն է տրամադրվել կորոնավիրուսային հիվանդությամբ Սիրիայում ստացիոնար բուժում ստացող հայերին։ #ՍիվիլՆեթ #Լուրեր
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում