Գլխավոր Լրահոս

Հայկական արտադրության թեստերը համապատասխանում են բոլոր չափորոշիչներին․ ԱՆ խոսնակ

Հայկական արտադրության թեստերը համապատասխանում են բոլոր չափորոշիչներին․ ԱՆ խոսնակ
Սեպտեմբերի 3-8-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է ուսումնական հաստատությունների անձնակազմի շրջանում  5 917 թեստավորում, որից 56-ի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն։ Այս մասին ՍիվիլՆեթին հայտնեց առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ Նիկողոսյանի փոխանցմամբ՝ կատարվել է այդ  անձանց մանրամասն համաճարակաբանական հետազոտություն, պարզվել է վերջիններիս հետ սերտ շփված անձանց շրջանակը։ Դրական դեպքերը և կոնտակտավորները մեկուսացվել են 14 օրով։ Առողջության առաջնային պահպանման կենտրոնի (ԱԱՊԿ) կողմից 14 օրվա ընթացքում իրականացվելու է առողջական վիճակի ամենօրյա հսկողություն։ Նիկողոսյանը նշեց նաև, որ կորոնավիրուս ախտորոշող հայկական արտադրության թեստերն արդեն կիրառվում են։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը փոձարկել է դրանք, թեստերը համապատասխանում են բոլոր չափորոշիչներին։ Սեպտեմբերի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 177 նոր դեպք, ապաքինվել է 201 մարդ, մահացել է 3 մարդ։ Կատարված 3 450 թեստերից դրական է 5 տոկոսը։ *** Հայկական արտադրության ՊՇՌ թեստերը, որոնք նախատեսված են կորոնավիրուսի հաստատման համար, արդեն պատրաստ են։ Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտը կարող է օրական մոտ 2 000 թեստ արտադրել։ ՍիվիլՆեթն այցելել է ինստիտուտ՝ ծանոթանալու թեստերի արտադրության գործընթացին և պարզելու, թե ինչ հեռանկարներ կան դրանց հետ կապված:
Լուսինե Վարդանյան
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում