Գլխավոր Լրահոս

Էդգար Մալաքյանի պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել

Էդգար Մալաքյանի պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել
«Արարատ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան, ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ էդգար Մալաքյանի կալանավորման որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ դատարանում։ Այդ մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել է Մալաքյանի պաշտպան Գոռ Միքայելյանը։ Մալաքյանը կալանավորվել էր մեկ ամսով և ըստ փաստաբանի՝ որպես կալանքի հիմք նշվել է այն, որ Մալաքյանը հնարավոր է ազդեցություն ունենա գործով վկաների վրա։ Դեռևս հայտնի չէ, թե երբ ու ում կողմից է քննվելու պաշտպանի վերաքննիչ բողոքը։ Օգոստոսի 30-ի երեկոյան Երևանի կենտրոնում՝ Կասկադում, ընդհարում էր տեղի ունեցել մի խումբ ֆուտբոլիստների և ոստիկանների միջև։ Հետագայում, ըստ Քննչական կոմիտեի, Էդգար և Գոռ Մալաքյանները խուլիգանություն էին կատարել և ոչ սթափ վիճակում բռնություն էին գործադրել ոստիկանների նկատմամբ, նաև նրանցից մեկի ուսադիրները պոկել։ Էդգար Մալաքյանը կալանավորվեց, իսկ Գոռ Մալաքյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց ստորագրությունը չհեռանալու մասին։ #ՍիվիլՆեթ #Լուրեր
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում