Գլխավոր Լրահոս

Վրաստան․ նոր հակառեկորդ և կորոնավիրուսի աշխարհագրության ընդլայնում

Վրաստան․ նոր հակառեկորդ և կորոնավիրուսի աշխարհագրության ընդլայնում
Վրաստանում կորոնավիրուսը նոր թափ է ստացել, և չնայած համաճարակաբանների ջանքերին՝ վարակի աշխարհագրությունն աստիճանաբար ընդլայնվում է։ Սեպտեմբերի 15-ի դրությամբ՝ երկրում կորոնավիրուսի 170 նոր դեպք է հաստատվել, որոնցից մեծ մասը՝ Աջարիայում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբայան։ Բաթումիում վերջին օրվա ընթացքում գրանցվել է 124 նոր դեպք, Թբիլիսիում՝ 20, Քութայիսիում՝ 13։ Մեկ օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից առողջացել է 12 մարդ։ Այս պահին կորոնավիրուսից բուժող կենտրոններում 1 154 պացիենտ կա։ Նրանցից հինգի վիճակը ծայրահեղ ծանր է, 35-ինը՝ ծանր։ Էզուգբայայի խոսքով՝ այս թվերը հավանաբար կփոխվեն, քանի որ վարակակիրների թվի աճի հետ մեկտեղ աճում է ինչպես թեթև, այնպես էլ ասիմպտոմ և ծանր դեպքերի թիվը։ Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում 33 վարակված կա, որոնցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ երեքինը ծանր։ StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ երկրում վարակվածների ընդհանուր թիվը 2 562 է, առողջացել է 1 381 մարդ, մահացել 19-ը։ Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր փետրվարի 26-ին։ Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել էր, որ երկրում սկսվել է կորոնավիրուսի երկրորդ ալիքը և հայտնել կանխարգելիչ միջոցառումների խստացման մասին։
Լուսինե Վարդանյան
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում