Գլխավոր Լրահոս

Ասիական զարգացման բանկը Հայաստանում կանխատեսում է ՀՆԱ-ի 4% անկում

Ասիական զարգացման բանկը Հայաստանում կանխատեսում է ՀՆԱ-ի 4% անկում
Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) Հայաստանում 2020-ին կանխատեսում է 4% անկում՝ ապրիլին կանխատեսած 3,5 տոկոս անկման փոխարեն։ Այս մասին նշվում է ԱԶԲ-ի այսօր հրապարակած զեկույցում։ Սպասվում է, որ Հայաստանում ՀՆԱ-ի աճը կավելանա՝ 2021-ին հասնելով 3,5%-ի։ COVID-19-ի պայմաններում մեկ տարի առաջ գրանցված 7% ՀՀ տնտեսական աճը դադարեց՝ այս տարվա առաջին կեսին կրճատվելով 5,7%-ով։ ՀՀ-ի համար գնաճի կանխատեսումը ապրիլի 2,8%-ից իջեցվել է 1,4%-ի այս տարի՝ պայմանավորված ներքին և արտաքին թույլ պահանջարկով, նավթի ցածր գնով և բավականին կայուն փոխարժեքով։ «ՀՀ տնտեսության վրա COVID-19-ի ունեցած լիարժեք ազդեցությունը դեռևս պետք է ամբողջությամբ գնահատել, սակայն COVID-19-ի արդյունքում գլոբալ ցնցումը սպասվում է մինչև 2020-ի տարեվերջ, որն էլ կհանգեցնի առևտրի, դրամական փոխանցումների և զբոսաշրջության հետագա թուլացման»,- ասել է ԱԶԲ երևանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատին։ Իր հերթին, Հայաստանի Կենտրոնական բանկն այսօր հայտարարել է, որ 2020-ին Հայաստանում ակնկալում է 6,2% անկում, իսկ 2021-ին՝ 4-5% աճ։ ԱԶԲ-ի այսօր հրապարակած զեկույցի համաձայն՝ վերջին գրեթե վեց տասնամյակների ընթացքում զարգացող Ասիայի տնտեսություններն այս տարի առաջին անգամ կկրճատվեն, սակայն վերականգնումը կվերսկսի հաջորդ տարի, երբ տարածաշրջանը սկսի դուրս գալ թագավարակի համավարակի (COVID-19)  հասցրած տնտեսական ավերածություններից։ Ասիական զարգացման հեռանկարները 2020-ի թարմացման շրջանակներում զարգացող Ասիայի համար այս տարի կանխատեսվում է -0,7% ՀՆԱ աճ, որը 1960-ականների սկզբներից ի վեր առաջին բացասական աճը կլինի։ Աճը կհասնի 6,8%-ի 2021-ին։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում