Գլխավոր Լրահոս

«Ջուլֆալակյանի հետ ունեցել ենք զրո քննարկում, ուստի նրա ընդհանրական դիրքորոշումներին չեմ պատասխանի»

«Ջուլֆալակյանի հետ ունեցել ենք զրո քննարկում, ուստի նրա ընդհանրական դիրքորոշումներին չեմ պատասխանի»
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի հետ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ունեցել է «զրո քննարկում»․ այս մասին նախարարը հայտարարեց սեպտեմբերի 16-ին հրավիրված մամուլի ասուլիսին։ Ջուլֆալակյանի կողմից պատգամավորական մանդատը վայր դնելու գործընթացը, Հարությունյանի խոսքով, դեռ չի ավարտվել, և ինքն «այս պահին զերծ կմնա անդրադառնալու այդ հարցին, գուցե՝ հաջորդ օրերին»։ Արսեն Ջուլֆալակյանը հրաժարվում է մանդատից ԿԳՄՍ նախարարի հետ սկզբունքային անհամաձայնությունների պատճառով Լրագրողի այն դիտարկմանը, թե Ջուլֆալակյանի որոշման հիմնական պատճառ են հանդիսացել նախարարի ենթակայության տակ գտնվող ոլորտների ներկա կառավարման մոտեցումները, սկզբունքային անհամաձայնությունը նրա հետ, ինչպես նաև «որդեգրած անհեռանկարային ուղին», Հարությունյանը արձագանքեց, որ պատգամավորը «կարող էր այդ հարցերը բարձրացնել, և իրենք, հնարավոր է, այդ կոնկրետ քննադատության մի մասն ընդունեին և շտկումներ անեին, մի մասն էլ բացատրեին, որ իր ընկալումներում ու դիրքորոշումներում դրված փաստերը չեն համապատասխանում իրականությանը»։ «Մենք նման քննարկում չենք ունեցել, այդ հարցերը չեն բարձրացվել իմ հետ քննարկումներում։ Ես հանդիպում եմ ունեցել խմբակցության հետ մոտ 1,5 ամիս առաջ, և ես հիմա այդ ընդհանրական հայտարարությանը չեմ ցանկանա անդրադառնալ։ Նույն խմբակցության հետ քննարկման ժամանակ եղել են հարցադրումներ, որոնք եղել են օբյեկտիվ, ընկալելի, և դրանք անպայման արտացոլվել են մեր գործունեության մեջ։ Նախադպրոցական կրթության մասին օրենքի համար մենք մի փաստաթուղթ էինք տարել, ԱԺ-ի պրոֆիլային հանձնաժողովի հետ քննարկումների արդյունքում այն զգալի բարելավվեց»,- ասաց Հարությունյանը։ Ինչ վերաբերում է ընդդիմության քննադատություններին և նրա հրաժարականի պահանջին, հարցապնդմամբ ԱԺ դիմելուն՝  նախարարն ասաց, որ հարցապնդման ժամանակ անպայման բոլոր հարցերին հատ-հատ կանդրադառնա: Գեղեցիկ Ոսկանյան
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում