Գլխավոր Լրահոս

Նոր հակառեկորդ՝ Վրաստանում․ COVID-19-ի 196 նոր դեպք

Նոր հակառեկորդ՝ Վրաստանում․ COVID-19-ի 196 նոր դեպք
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 196 նոր դեպք․ այս մասին հայտնում է կառավարության հատուկ stopcov.ge կայքը։ Մինչ այժմ Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2 758 դեպք։ Ապաքինվել է 31 հիվանդ՝ ընդհանուր բուժվածների թիվը հասցնելով 1 412-ի։ Կորոնավիրուսից երկրում մահացել է 19 հիվանդ։ Այս պահին մեկուսացման մեջ է գտնվում 6 633 քաղաքացի, բժիշկների հսկողության տակ է գտնվում 836 մարդ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 41 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով: Ավելի վաղ Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբայան հայտնել էր, որ երկրում կորոնավիրուսի վարակի նոր դեպքերի աճով պայմանավորված՝ Վրաստանն այլևս չի գտնվում կորոնավիրուսի տարածման տեսանկյունից անվտանգ «կանաչ գոտու» երկրների ցանկում։ Գեղեցիկ Ոսկանյան
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում