Գլխավոր Լրահոս

Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 75-րդ նստաշրջանում

Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 75-րդ նստաշրջանում

Սեպտեմբերի 15-ին Նյու Յորքում մեկնարկել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հոբելյանական՝ 75-րդ նստաշրջանը, որի նախագահ է ընտրվել թուրք դիվանագետ Վոլքան Բոզքըրը։ Վերջինս խոստացել է խթանել կորոնավիրուսի դեմ պայքարը, առաջ մղել կայուն զարգացման նպատակները։

Ինչպես հայտնում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը, սեպտեմբերի 22-ից մեկնարկելու են պետությունների առաջնորդների ելույթները, որոնց ձևաչափը, կորոնավիրուսով պայմանավորված, փոխվել է․ հեռարձակվելու են ելույթների ձայնագրված տարբերակները, նիստերի դահլիճում ներկա է լինելու յուրաքանչյուր պատվիրակությունից մեկական մարդ։

ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան՝ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի ելույթ նույնպես նախատեսված է։

ՄԱԿ-ի հաղորդագրության համաձայն՝ ծրագրված են Ղազասխստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի նախագահների, Մոլդովայի և Վրաստանի վարչապետների ելույթները։ Բելառուսից ելույթ է ունենալու արտաքին գործերի նախարարը։

Գեղեցիկ Ոսկանյան

Լուսանկարը՝ 2019 թվականի 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում