Գլխավոր Լրահոս

Ռայնիսի փողոցի պայթյունից տուժած քաղաքացիները փոխհատուցում կստանան

Ռայնիսի փողոցի պայթյունից տուժած քաղաքացիները փոխհատուցում կստանան
Կառավարությունը ավելի քան 182 մլն դրամ կտրամադրի Երևանի Ռայնիսի փողոցում փլուզման հետևանքով տուժած 12 բնակարանների սեփականատերերի։ Հարցն ընդգրկված է սեպտեմբերի 17-ի կառավարության նիստի օրակարգում։ Օգոստոսի 26-ի առավոտյան Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի փողոցում տեղի էր ունեցել պայթյուն, որի հետևանքով զոհվել էին երկու քաղաքացիներ։ Ավելի ուշ պարզվեց, որ պայթյունի պատճառ է հանդիսացել գազի արտահոսքը։ Կառավարության աջակցությունը 12 ընտանիքներին լինելու է բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով։ Մեկ քառակուսի մետրի արժեքը այս տարածքում գնահատվել է 330 հազ․ դրամ, և այս չափով են հաշվարկվել փոխհատուցման չափերը։ Պայթյունից տուժած այն քաղաքացիները, որոնք նոր բնակարան ձեռք կբերեն և փոխհատուցված գումարը չի բավականացնի, այն կարող են օգտագործել որպես կանխավճար։ #ՍիվիլՆեթ #Լուրեր
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում