Գլխավոր Լրահոս

Կորոնավիրուսի դեպքերի թվերի աճն անհանգստացնող է. Նիկոլ Փաշինյան

Կորոնավիրուսի դեպքերի թվերի աճն անհանգստացնող է. Նիկոլ Փաշինյան

Վաչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստի ընթացքում անանգստացնող համարեց վերջին օրերին հանրապետությունում կորոնավիրուսային վարակի դեպքերի արձանագրվող աճը:

«Թվերի աճի միտումն անհանգստացնող է: Պետք է հաշվի առնել, որ 4000-ից ավելի թեստավորումներ են արվել, բայց հայտնաբերված դեպքերի տոկոսային աճ կա: Մենք պետք է մեր քաղաքացիների ուշադրությունը հրավիրենք այս հանգամանքի վրա», - ասաց վարչապետը՝ խոսքը փոխանցելով առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանին:

Փոխնախարարը նկատեց, որ վերջին շրջանում թեև թեստավորումների քանակն աճել է, բայց նկատվում է նաև հայտնաբերված դեպքերի տոկոսային աճ: «Այսօր մոտ 7 տոկոս է կազմել, ինչը մեզ համար մտահոգիչ է: Մեր վերլուծություններով այն պայմանավորված է մինչ դպրոցական շրջանի ակտիվացմամբ, տեղաշարժի ծավալի մեծացման ու հանգստյան տներից մարդկանց հետ վերադարձով: Թեև դպրոցները բացվել են սեպտեմբերի 15-ին, բայց մինչ այդ նկատվում էր աշխուժություն»,- ասաց նա:

Նրա խոսքով, ՀՀ քաղաքացիները պետք է շարունակեն պահպանել հակահամաճարակային կանոնները՝ կորոնավիրուսի տարածման նոր ալիքից խուսափելու համար: «Բոլոր կանոնների հստակ պահպանման դեպքում կարող ենք զսպել աճի միտումը և աշնան ընթացքում չունենանք թվերի կտրուկ վերելք»,- ասաց նա:

Փաշինյանը համաձայնեց փոխնախարարի հետ՝ հանձնարարելով ոստկանությանը լինել ավելի խիստ հակամահաճարակային կանոնների պահպանմանը հետևելու տեսանկյունից․ «Դիմակ չկրող քաղաքացու կողքով ոստիկանն անտարբեր չպիտի անցնի»:

Հայաստանում սեպտեմբերի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 295 նոր դեպք, 162 մարդ առողջացել է: Մահացել է երկու մարդ։ Բացասական թեստերի թիվը 4 024 է: Դրական է կատարված թեստերի 6,8 տոկոսը։

#ՍիվիլՆեթ #Լուրեր

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում