Գլխավոր Լրահոս

ԱԺ-ն «ոչ» ասաց Արայիկ Հարությունյանի հրաժարականին․ նրա հետագա պաշտոնավարման հարցը վարչապետին չի հասնի

ԱԺ-ն «ոչ» ասաց Արայիկ Հարությունյանի հրաժարականին․ նրա հետագա պաշտոնավարման հարցը վարչապետին չի հասնի

Ազգային ժողովը սեպտեմբերի 17-ին մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հարցապնդումը՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու վերաբերյալ: Հարցապնդմանը կողմ էր 35 պատգամավոր, դեմ՝ 84-ը։ 

«Նախարարը չի՞ հրավիրվել քվեարկությանը ներկա լինելու, որովհետև հարցապնդումն ավարտվում է քվեարկությամբ և պետք է ներկա լինել»,- նախքան քվեարկությունը վարման կարգով ԱԺ նախագահ Արարատ Միզոյանին դիմեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Խորհրդարանի ղեկավարը պարզաբանեց, որ նախարարն իր հետ կապ է հաստատել, ու ինքը փոխանցել է, որ գալու կարիք չկա հարցի ցանկացած ելքի դեպքում։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը վերահաստատեց, որ կմիանա «Լուսավոր Հայաստանի» նախաձեռնությանը՝ հավելելով, որ նախարարն անցել է «բարեկրթության բոլոր սահմանները»։ «Իմ քայլի» ղեկավար Լիլիթ Մակունցը հակադարձեց ԲՀԿ-ին՝ կոչ անելով նախքան նախարար Հարությունյանի բարեկրթության մասին խոսելը գնահատական տալ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի գործելաոճին. «Նա որևէ բարեկրթության սահման ու նորմ չի պահպանում՝ տարածելով սուտ ու կեղծ տեղեկություն»,- ասաց Մակունցը։

Գևորգ Թոսունյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում