Գլխավոր Լրահոս

Կորոնավիրուսի վերարտադրողականության ցուցանիշն աճել է․ առողջապահության փոխնախարար

Կորոնավիրուսի վերարտադրողականության ցուցանիշն աճել է․ առողջապահության փոխնախարար
Կորոնավիրուսային վարակի տարածման ինտենսիվության կարևոր ցուցանիշներից մեկը՝ վերարտադրողականության ցուցանիշը Հայաստանի համար ներկայում աճել է և կազմում է 1,02․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը։ Ըստ փոխնախարարի՝ այս ցուցանիշը 1-ից բարձր լինելու դեպքում կանխատեսում է վիրուսի արագ տարածում՝ յուրաքանչյուր 1 վարակված անձ վարակելու է 1-ից ավել անձի։ «Ընդամենը մի քանի օր առաջ այն ցածր էր 1-ից և վկայում էր դեպքերի նվազման մասին»,- գրել է նա։ Նանուշյանը հորդորել է պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները՝ նշելով, որ հակառակ դեպքում կունենանք դեպքերի կտրուկ աճ։
*** Հայաստանում սեպտեմբերի 17-ի դրությամբ  հաստատվել է կորոնավիրուսի 295 նոր դեպք, 162 մարդ առողջացել է: Մահացել է 2 մարդ։ Բացասական թեստերի թիվը 4 024 է: Դրական է կատարված թեստերի 6,8 տոկոսը։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում