Գլխավոր Լրահոս

Հաստատվել է կորոնավիրուսի 277 նոր դեպք, 2 մարդ մահացել է

Հաստատվել է կորոնավիրուսի 277 նոր դեպք, 2 մարդ մահացել է

Հայաստանում սեպտեմբերի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 277 նոր դեպք, 57 մարդ առողջացել է: Մահացել է 2 մարդ։ Բացասական թեստերի թիվը 3 667 է: Դրական է կատարված թեստերի 7 տոկոսը։

Ինչպես հայտնում են առողջապահության նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը Հայաստանում հետևյալն է.

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 47 431
Առողջացածներ - 42 608
Փաստացի բուժվողներ -3 606
Ընդհանուր թեստեր - 263 608
Մահվան ելքեր - 930
Մահվան ելքեր այլ պատճառով –287

Արցախ

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 4 նոր դեպք է հաստատվել: Վարակակիրները Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են: Նրանցից երեքը նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր են, նախօրոք մեկուսացված, մյուսի մոտ էլ հիվանդությունը բացահայտվել է բուժհաստատություն դիմելու ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում։

Առողջացել է 7 քաղաքացի:

Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 363 մարդու մոտ, որից 320-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 41, ընդհանուր մեկուսացված է 80 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 76 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր կատարվել է 13 495 փորձանմուշի հետազոտություն:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում