Գլխավոր Լրահոս

Հատկացումներ թատրոնների և կինոկենտրոնի վերանորոգման համար. ԿԳՄՍՆ

Հատկացումներ թատրոնների և կինոկենտրոնի վերանորոգման համար. ԿԳՄՍՆ

Կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 10-ի N 1519-Ն որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող կազմակերպություններին նորոգումների և անհրաժեշտ տեխնիկաների ձեռքբերման համար կտրամադրվեն հատկացումներ. այս մասին հայտնում են նախարարությունից:

«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ին տարածքի վերակառուցման համար կտրամադրվի 102,715.7 հազ. դրամ: Կինոկենտրոնի՝ Տերյան 3ա հասցեում գտնվող տարածքում կիրականացվեն տարածքի կապիտալ ամբողջական վերակառուցման աշխատանքներ: 

«Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ին կտրամադրվի 47,818.8 հազ. դրամ՝ շենքի վերանորոգման համար: Թատրոնում առաջիկայում նախատեսվում է իրականացնել շինարարական և վերանորոգման աշխատանքներ: Մասնավորապես, կվերանորոգվեն հանդիսատեսին սպասարկող երկու մեծ սանհանգույցները՝ մի քանի անձի միաժամանակյա սպասարկման համար: Ռեստավրացվելու և թարմացվելու է շենքի ճակատային հատվածը՝ Գ. Լուսավորիչ փողոցի կողմից: 

«Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն» ՊՈԱԿ-ին կտրամադրվի 20,756.4 հազ. դրամ՝ լուսային սարքավորումների ձեռքբերման համար: Թատրոնի բեմական լուսային համակարգը վերջին անգամ նորացվել է 2003 թ. «Լինսի» հիմնադրամի շրջանակում: Ժամանակակից պահանջները և տեխնիկայի զարգացումը ենթադրում են նոր սարքավորումների օգտագործում՝ ներկայացումներն ավելի գունեղ և ժամանակակից դարձնելու համար: 

«Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ին կտրամադրվի 5,523.2 հազ. դրամ՝ թատրոնի համար անհրաժեշտ լուսանկարչական ապարատի ձեռքբերման համար: Ձեռք բերված տեխնիկան կծառայի ներկայացումները բարձր որակով վիդեո նկարահանելու համար:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում