Գլխավոր Լրահոս

ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանի ներգրավմամբ

ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանի ներգրավմամբ

Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավարի կողմից համայնքին պատճառվել է 300 միլիոն դրամի վնաս, հարուցվել է քրեական գործ։ Այս մասին հաղորդում է Ազգային անվտանգության ծառայությունը։ 

Ըստ ԱԱԾ-ի՝ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը 2005-2008 թվականների ընթացքում խմբային շահերից ելնելով, խարդախությամբ ու պաշտոնեական կեղծիք կատարելով՝ առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ ձեռք է բերել իրավունք, նաև ավագանու անդամների հետ համաձայնությամբ վարչական շրջանի մի շարք անշարժ գույքեր ձևական աճուրդների ու ուղղակի վաճառքի միջոցով, շուկայական և կադաստրային արժեքից ցածր գնով օտարել է տարբեր քաղաքացիների։ 

Այդ թվականներին Արաբկիրի թաղապետը ՀՀԿ-ական Հովհաննես Շահինյանն էր։ Օրինակ, 2006-ին նա համոզել է ավագանու անդամներին թույլ տալ օտարել Մամիկոնյանց փողոցի 3-րդ շենքի 79 քառակուսի մետր մակերեսով բնակարանը՝ մեկնարկային գին սահմանելով 3,5 միլիոն դրամը, այնինչ կադաստրային արժեքը եղել է մոտ 5,5 միլիոն դրամ։ Այնուհետև կազմակերպվել է կեղծ աճուրդ, որին աճուրդի հաղթողը չի մասնակցել։ 

Մեկ այլ որոշմամբ օտարվել է Թբիլիսյան խճուղում գտնվող ու 16 687 քմ մակերեսով տարածքը։ Օտարման համար, ըստ ԱԱԾ-ի, կազմվել են կեղծ արձանագրություններ, շուկայական արժեքը ևս էականորեն ցածր է նշվել։ Այս տարածքն օտարվել է Արաբկիրի թաղապետարանի աշխատակցի հորը, որը հետագայում այդ գույքն առանձնացրել է երկու միավորի ու վաճառել՝ մեկը 91,8 միլիոն դրամով, մյուսը՝ 340 միլիոն դրամով։ 

«Միևնույն ժամանակ ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ առկա են նաև Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի իրավասու պաշտոնատար անձի կողմից կոռուպցիոն մեխանիզմի գործադրման արդյունքում համայնքապատկան հողամասերը և գույքը շահադիտական դրդումներից ելնելով կադաստրային արժեքից զգալիորեն ցածր գնով օտարելու այլ դեպքեր, որի հետևանքով Երևան համայնքը զրկվել է իր սեփականությունը հանդիսացող գույքի օտարման դիմաց ընդհանուր առանձնապես խոշոր չափերով՝ 300 միլիոն ՀՀ դրամի չափով եկամուտ ստանալու իրական հնարավորությունից»,- հայտնել են ԱԱԾ-ից։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում