Գլխավոր Լրահոս

Դատարանը Միքայել Մինասյանին կալանավորելու որոշում է կայացրել

Դատարանը Միքայել Մինասյանին կալանավորելու որոշում է կայացրել
Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր Միքայել Մինասյանին կալանավորելու որոշում է կայացրել․ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց, որ դատարանը բավարարել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին Պետական եկամուտների կոմիտեի միջնորդությունը: «Գտնելով, որ տվյալ պարագայում միայն կալանքը որպես խափանման միջոց ընտրելը կարող է երաշխավորել մեղադրյալի պատշաճ վարքագիծը, համապատասխան նոր միջնորդություն է ներկայացվել դատարան»,- նշեց Աբրահամյանը: Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում ապօրինի հարստացման, փողերի լվացման և հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու համար: Նա հետախուզման մեջ է: Այս տարվա հուլիսին դատարանը մերժել էր Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ երկրորդ միջնորդությունը։ Սաթեն Հակոբյան
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում