Գլխավոր Լրահոս

Հայաստանը Հարավային Կովկասում տևական խաղաղության ու կայունության ամենամեծ խոչընդոտն է․ Էրդողանը՝ ՄԱԿ-ին

Հայաստանը Հարավային Կովկասում տևական խաղաղության ու կայունության ամենամեծ խոչընդոտն է․ Էրդողանը՝ ՄԱԿ-ին

Հայաստտանը Հարավային Կովկասում տևական խաղաղության ու կայունության ամենամեծ խոչընդոտն է․ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 75-րդ նստաշրջանի իր ելույթում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Հայաստանը, որը հուլիսին հարձակվել է ադրբեջանական տարածքների վրա, մեկ անգամ ևս ապացուցել է, որ Հարավային Կովկասում տևական խաղաղության ու կայունության ամենամեծ խոչընդոտն է։

Մենք հանդես ենք գալիս տարածաշրջանում հակամարտությունները, հատկապես ղարաբաղյան հակամարտությունը որքան հնարավոր շուտ կարգավորելու օգտին՝ Ադրբեջանի և Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքների և ՄԱԿ-ի ու ԵԱՀԿ-ի բանաձևերի հիման վրա»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։

Խոսելով Արևելյան Միջերկրածովում լարվածության մասին՝ նա ասել է՝ կան երկրներ, որոնք գործում են «հաղթողն ամեն ինչ տանում է» սկզբունքով։ 

«Մենք որևէ մեկի իրավունքի վրա աչք չունենք՝ ոչ Արևելյան Միջերկրածովում, ոչ այլուր։ Այդուհանդերձ, չենք կարող աչք փակել մեր երկրի և թուրք կիպրացիների իրավունքների ոտնահարման վրա»,- հայտարարել է Էրդողանը։

Նա շեշտել է, որ Թուրքիան չի կարող թույլ տալ, որ իրեն անտեսեն, երբ բանը հասնում է տարածաշրջանում «բնական պաշարներին»։

Աղբյուրը՝

ՄԱԿ-ի պաշտոնական կայքը

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում