Գլխավոր Լրահոս

Վարչապետը կպարգևատրի 100-ից ավել բուժաշխատողի, այդ թվում՝ «Նորք» ինֆեկցիոնից

Վարչապետը կպարգևատրի 100-ից ավել բուժաշխատողի, այդ թվում՝ «Նորք» ինֆեկցիոնից
Հարյուր և ավելի բուժաշխատողներ մոտ օրերս կպարգևատրվեն վարչապետի հուշամեդալով և շնորհակալագրով, պարգևատրվող բուժաշխատողների թվում են նաև «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի ներկայացուցիչները. լրատվամիջոցներին հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը՝ անդրադառնալով «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի անձնակազմի բաց նամակին՝ ուղղված վարչապետին և նախագահին: Գևորգյանի խոսքով՝ առողջապահության նախարարությունից վարչապետի աշխատակազմը ստացել է կորոնավիրուսի դեմ պայքարում ներդրած ջանքերի համար մի շարք բուժաշխատողների պարգևատրման առաջարկություն։ 12 բուժաշխատողներ ներկայացվել են պետական պարգևի սեպտեմբերի 21-ին, իսկ 100 և ավելի բուժաշխատողները մոտ օրերս կպարգևատրվեն վարչապետի հուշամեդալով և շնորհակալագրով։ «Նորք» ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի անձնակազմը նամակ էր հղել վարչապետին և նախագահին՝ մատնանշելով, որ հիվանդանոցի աշխատակիցներից ոչ ոք Անկախության տոնին նվիրված պարգևատրման արարողության ժամանակ չէր պարգևատրվել։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում