Եվրոպական հանձնաժողովը 30 միլիոն եվրո է տրամադրելու Հայաստանի կառավարությանը՝ կորոնավիրուսին դիմակայելու համար․ այս հարցի որոշման նախագիծը ներառված է կառավարության սեպտեմբերի 24-ի նիստի օրակարգում։
«Ծրագիրը նախատեսված է՝ աջակցելու Հայաստանի՝ COVID-19-ի բռնկմանն ուղղված արձագանքին, և մեղմելու առողջապահական, սոցիալ-տնտեսական ոլորտներում համավարակի բացասական հետևանքները: Սույն բյուջետային աջակցության 24 մլն եվրոն տրամադրվելու է միանվագ մասհանման տեսքով՝ կառավարության կողմից COVID-19-ի արձագանքման միջնաժամկետ սոցիալ-տնտեսական վերականգնման ծրագրի մշակման և իրականացման գործընթացում առաջընթացի ընդհանուր նախապայմանի բավարարման արդյունքում»,- նշված է որոշման հիմնավորման մեջ։ Ծրագիրը թիրախավորելու է նաև առողջապահական համակարգի պատշաճ վերազինման հարցը։
#ՍիվիլՆեթ #Լուրեր
Civilnet











