Գլխավոր Լրահոս

Վարչապետի շնորհակալագրով պարգևատրվել են բուժաշխատողներ

Վարչապետի շնորհակալագրով պարգևատրվել են բուժաշխատողներ
Վարչապետի որոշմամբ մի շարք բուժաշխատողներ ու գերատեսչությունների ներկայացուցիչներ պարգևատրվել են շնորհակալագրերով Հայաստանում կորոնավիրուսային համավարակի կանխարգելման և բուժման գործում ցուցաբերած նվիրումի և բարեխիղճ աշխատանքի համար: Պարգևատրվել են՝ Մհեր Դավիդյանցը - Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Վարդան Ավագյանը - «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գևորգ Սիմոնյանը - «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Հովիկ Բալյանը - «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար Հայկ Համբարձումյանը - Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Կարեն Մելքոնյանը - Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Նունե Էվինյանը - Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրեն Աստղիկ Բեյբուտյանը - «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրեն Արեն Բաբլումյանը - Հերացու թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրի տնօրեն Արամայիս Գրիգորյանը - «Վեդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Ռուբեն Բաբակեխյանը - Դիլիջանի «Իռ-Վինգ» ՍՊԸ-ի տնօրեն Միքայել Կիրակոսյանը - «Մեդլայն կլինիկ» ՍՊԸ-ի ընդունարանիցբաժնի ղեկավար Վարդուհի Սիսակյանը - Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը - «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն Անդրանիկ Հարությունյանը - «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը - «Շտապ օգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Անահիտ Ավանեսյանը - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Շավարշ Գրիգորյանը - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը - ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար Գայանե Հովհաննիսյանը - Ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալի ռեանիմացիայի ծառայության ղեկավար: «Նորք» ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի անձնակազմը բաց նամակով դիմել էր նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նրանք հայտնում էին, որ Հայաստանի Անկախության տոնի առթիվ սեպտեմբերի 21-ին առողջապահական հաստատությունների մի խումբ ներկայացուցիչներ արժանացան պետական պարգևների կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում ունեցած ավանդի համար, սակայն ոչ «Նորք» ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի աշխատակիցները: «Կարծում ենք՝ մեր բժշկագիտական թիմի ներուժն ու ներդրումը պետք է չանտեսվեին ու գնահատվեին»,- նշված է բաց նամակում։ Բաց նամակին անդրադարձել են նաև հանրապետության նախագահի գրասենյակից: Հաղորդագրությունում ասվում է, որ նախագահը չի կարող պետական պարգևներով պարգևատրել կամ պատվավոր կոչումներ շնորհել իր հայեցողությամբ: Համաձայն «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի՝ Հանրապետության նախագահը պետական պարգևներով պարգևատրում և պատվավոր կոչումներ շնորհում է համապատասխան միջնորդության հիման վրա: Հանրապետության նախագահին միջնորդությամբ դիմելու իրավասություն ունեն ՀՀ վարչապետը, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի և Բարձրագույն դատական խորհրդի նախագահները: Արմեն Սարգսյանի հանձնարարությամբ Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը կապ է հաստատել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցների ներկայացուցչի հետ և հրավիրել հանդիպման նախագահի նստավայր: Սաթենիկ Հակոբյան  
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում