Գլխավոր Լրահոս

Սմբատ Գոգյանը ազատվել է ԲՈԿ նախագահի պաշտոնից 

Սմբատ Գոգյանը ազատվել է ԲՈԿ նախագահի պաշտոնից 

Սեպտեմբերի 24-ին զբաղեցրած պաշտոնից ազատվել է բարձրագույն որակավորման կոմտեի նախագահ Սմբատ Գոգյանը։ Նրա հետ միասին պաշտոնից ազատվել է նաև ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը։ 

Սմբատ Գոգյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել վարչապետին մայիսի 14-ին, այն սակայն ամիսներ շարունակ չէր ընդունվում։ Գոգյանն իր հրաժարականը հիմնավորել էր հովանավորչության դեպքի առկայությամբ։ Նա ավելի վաղ գրագողության մեղադրանք էր հնչեցրել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գալոյանի հասցեին։ Այդ թեմայի շրջանակում նաև ԲՈԿ-ը վարչական վարույթ էր սկսել։ 

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը փոխնախարար Թամրազյանի մտերիմն է։ Մինչև պաշտոնից ազատումը՝ սեպտեմբերի 24-ին, ՍիվիլՆեթը զրուցել է Գոգյանի հետ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում