Գլխավոր Լրահոս

3 մլն դոլարի անանուն նվեր՝ Նորթրիջի համալսարանի հայագիտական ծրագրին

3 մլն դոլարի անանուն նվեր՝ Նորթրիջի համալսարանի հայագիտական ծրագրին

Կալիֆոռնիայի Նորթրիջի պետական համալսարանը 3 միլիոն դոլարի անանուն նվեր է ստացել հայագիտության ծրագրի համար, որպեսզի դրամաշնորհներ տրամադրի ուսանողներին, հաղորդում է Asbarez-ը։

Դրամաշնորհներին հատկացվելու է գումարի մեծ մասը՝ 2,5 միլիոն դոլարը: Դրանք հատկացվելու են այն ուսանողներին, որոնք ցանկանում են ուսումնասիրել կամ աշխատել հայկական համայնքի հետ՝ շահերի պաշտպանության, մարդասիրական, մշակութային կամ բարեգործական ոլորտներում:

Համալսարանի հայագիտության ամբիոնի ղեկավար Վահրամ Շեմասյանն ասել է, որ այս նվերը օրինակն է այն բանի, որ աշխարհում դեռևս բարություն կա:

«Մեր առաքելությունն է հանդուրժողականության և գնահատման մթնոլորտ ստեղծել բոլորի համար և խթանել լուրջ կրթաթոշակներ Հայաստանի և նրա ժողովրդի մասին ուսումնասիրոթյունների համար», - ասել է նա:

Կալիֆոռնիայի Նորթրիջի պետական համալսարանի հայագիտության ծրագիրը սկսել է գործել 1983-ից՝ խթանելու Հայաստանի և հայերեն լեզվի ու մշակույթի ուսումնասիրությունը, օգնելու պատրաստել ոլորտի գիտնականների հաջորդ սերունդը:

Ծրագիրն ուսանողներին առաջարկում է աջակցություն, սեմինարներ, հանրային դասախոսություններ և իրազեկման ծրագրեր: Պրոֆեսորադասախոսական կազմը, աշխատակիցներն ու ուսանողները իրենց աշխատանքի միջոցով ձգտում են նպաստել հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների գիտական վերլուծությանը և ըմբռնմանը Մերձավոր Արևելքում, Կովկասում և Սփյուռքում:

Սաթենիկ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում