Գլխավոր Լրահոս

Ռուսաստանը կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը ԼՀ հակամարտության գոտում

Ռուսաստանը կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը ԼՀ հակամարտության գոտում
Ռուսաստանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական իրավիճակի սրման վերաբերյալ՝ կոչ անելով կողմերին անհապաղ դադարեցնել կրակը: «Ըստ առկա տեղեկությունների՝ կտրուկ սրվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում։ Շփման գծի երկայնքով երկու կողմերից ինտենսիվ գնդակոծություններ են ընթանում: Տեղեկություններ են ստացվում կորուստների մասին: Կոչ ենք անում կողմերին անհապաղ դադարեցնել կրակը և սկսել բանակցություններ իրավիճակի կայունացման նպատակով», - ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։ Մինչ այդ ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային գործերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Ջաբարովը կոչ է արել ղարաբաղյան հակամարտության կողմերին դադարեցնել կրակը և վերսկսել բնակցությունները:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում