Գլխավոր Լրահոս

Վրաստանը պատրաստ է ցանկացած կերպ նպաստել տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն․ Վրաստանի ԱԳՆ

Վրաստանը պատրաստ է ցանկացած կերպ նպաստել տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն․ Վրաստանի ԱԳՆ

Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել արցախա-ադրբեջանական շփման գծում ստեղծված իրավիճակի վերաբերյալ․ հաղորդում է Վրաստանում հայալեզու «Ալիք մեդիա» կայքը:

«Մտահոգությամբ ենք հետևում Ադրբեջանի և Հայաստանի միջև հերթական ռազմական սրացմանը, որը, ըստ տարածված տեղեկատվության, հանգեցրել է զոհերի և ենթակառուցվածքների վնասների: Հուսով ենք, որ  հրադադարի մասին համաձայնություն ձեռք կբերվի, կողմերը կանցնեն բանակցությունների ռեժիմի և կխուսափեն լայնամասշտաբ ռազմական գործողություններից, ինչը կտրուկ բացասական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի անվտանգության վրա:

Վրաստանը կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և միջազգային դերակատարներին գործադրել բոլոր ջանքերը՝ դադարեցնելու սրացումը և վերսկսելու կառուցողական երկխոսությունը:
Իսկ մեր կողմից հայտարարում ենք, որ Վրաստանը պատրաստ է ցանկացած կերպ նպաստել դեէսկալացիային և տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն»,- ասվում է հայտարարության մեջ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում