Գլխավոր Լրահոս

«Մեր հազարամյա գոյամարտի հերթական ու միգուցե ամենակարևոր հանգրվան»․ Փաշինյանի ելույթը՝ ԱԺ-ում

«Մեր հազարամյա գոյամարտի հերթական ու միգուցե ամենակարևոր հանգրվան»․ Փաշինյանի ելույթը՝ ԱԺ-ում

Զորահավաք կազմակերպվել է՝ օպերատիվ վիճակին արձագանքելու համար, իսկ այս պահին սահմանին ֆիքսված վիճակ չկա։ Նման հայտարարություն է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության՝ ռազմական դրություն հայտարարելու որոշումը ԱԺ-ում ներկայացնելիս։ 

«Ուզում եմ տեղեկացնել, որ Արցախի պաշտխանության բանակը շփման գծի ողջ երկայնքով ու հյուսիս-արելքում, հարավ-արևելքում մղում է մարտեր, իրադրությունը լարված է, ցավոք ունենք զոհեր, քանի որ ի սկզբանե թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքները, զոհեր ունենք ոչ միայն զինվորականների, այլ նաև քաղաքացիական բնակչության շրջանում»,- ասաց Փաշինյանը։ 

Տեղի ունեցածի մեջ, ըստ Փաշինյանի, ռազմավարական իմաստով անակնկալ չկա.  

«Կոնտեքստը հետևյալն է՝ մեր ժողովրդի առաջ խնդիր է դրվել ու դրվում կամ հրաժարվել Արցախի ժողովրդի իրավունքներից կամ ստանալ պատերազմ։ Այս ողջ ըթնացքում Ադրբեջանի դիրքորոշումը եղել է այսպիսին ու բանակցային գործընթացում Ադրբեջանը զարգացրել է այս գիծը»,- հայտարարեց վարչապետը՝ շեշտելով, որ հայ ժողովուրդը պիտի ամուր կանգնի իր իրավունքների պաշտպանության դիրքերում։ Սահմանին վիճակը Փաշինյանը գնահատել է որպես «մեր հազարամյա գոյամարտի հերթական ու միգուցե ամենակարևոր հանգրվան»։ 

Նիկոլ Փաշինյանը ասաց՝ պատրաստ է զոհվելու հանուն հայրենիքի. «Հայ ժողովուրդը չի ծնկել ու չի ծնկելու»,-դիմեց պատգամավորներին Փաշինյանը` պատգամավորներին պատրաստել իրենց պատերազմի ու զոհողության։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում