Գլխավոր Լրահոս

ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենն արձագանքել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսմանը

ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենն արձագանքել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսմանը

Դեմոկրատական կուսակցության` ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենն արձագանքել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսմանը: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»: 
«Ես խորապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների բռնկման առիթով և կոչ եմ անում անհապաղ նվազեցնել լարվածությունը, վերականգնել հրադադարը և վերսկսել բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև: Միացյալ Նահանգները պետք է շփման գծի երկայնքով ավելի շատ դիտորդներ ներգրավի և կոչ անի Ռուսաստանին դադարեցնել ցինիկաբար զենքի տրամադրումը երկու կողմերին, միաժամանակ վերանայի անվտանգությանն ուղղված մեր սեփական ծրագրերը՝ վստահ լինելու համար, որ տրամադրվող որևէ ռազմական միջոց չի կիրառվի հարձակման համար: Թրամփի վարչակազմը նաև պետք է ուժեղացնի իր դիվանագիտական ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողներ Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ՝ խաղաղ կարգավորմանը հասնելու և վստահության ամրապնդման միջոցներն աջակցելու համար: Ռազմական գործողությունների բռնկումը Լեռնային Ղարաբաղում սպառնում է աճել ավելի մեծ տարածաշրջանային հակամարտության, և այդ պատճառով տարածաշրջանի երրորդ կողմերը պետք է հեռու մնան այս հակամարտությանը ներգրավվելուց, իսկ Մինսկի խմբի միջնորդները պետք է նվազեցնեն լարվածությունը և վերադառնան բանակցություններին»,- ասել է նա:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում