Գլխավոր Լրահոս

Անհրաժեշտ է անհապաղ վերականգնել հրադադարի ռեժիմը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Անհրաժեշտ է անհապաղ վերականգնել հրադադարի ռեժիմը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը լուրջ մտահոգություն է հայտնում սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտության վերսկսման կապակցությամբ, որի ընթացքում «երկու կողմից կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում»:

Ինչպես հայտնում է ՀԱՊԿ-ի մամուլի ծառայությունը, Զասի հայտարարության մեջ ասվում է, որ խախտվել է հրադադարի ռեժիմը, կիրառվում է ծանր սպառազինություն, այդ թվում ՝ հրետանի, տանկեր և ավիացիա, ինչպես նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր։

«Ստեղծված իրավիճակը չի նպաստում 1994 թ. հրադադարի մասին համաձայնագրի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում ուժ չկիրառելու փոխադարձ պարտավորությունների կատարմանը: Անհրաժեշտ է անհապաղ վերականգնել հրադադարի ռեժիմը և վերադառնալ բանակցային գործընթացին, որը վարում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը հնարավոր է միայն քաղաքական-դիվանագիտական մեթոդներով», - հայտնում է Զասը։

Նրա խոսքով, Հավաքական անվտանգության խորհուրդը, ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհուրդն իրենց հայտարարություններում բազմիցս կոչ են արել կողմերին հասնել հակամարտության իրավիճակների կարգավորմանը բացառապես խաղաղ ճանապարհով և ձեռնպահ մնալ սադրիչ գործողություններից՝ լարվածության սրումը թույլ չտալու նպատակով:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում