Գլխավոր Լրահոս

Պաշտոնապես հայտարարում եմ՝ Ստեփանակերտ քաղաքը չի տարահանվում․ ԱՀ պետնախարար

Պաշտոնապես հայտարարում եմ՝ Ստեփանակերտ քաղաքը չի տարահանվում․ ԱՀ պետնախարար

Ստեփանակերտում ադրբեջանական զինված ուժերի հրետակոծության արդյունքում կան վիրավորներ, իսկ զոհերի մասին տվյալները դեռ ճշտվում են։ Արցախի տեղեկատվական շտաբում հոկտեմբերի 2-ին ասաց ԱՀ պետնախարար, օպերատիվ շտաբի պետ Գրիգորի Մարտիրոսյանը։ Լրագրողները հետաքրքրվեցին, թե կա արդյոք տարահանում, ինչին ի պատասխան նա ասաց․ «Պաշտոնապես հայտարարում եմ՝ Ստեփանակերտ քաղաքը չի տարահանվում»։ Ըստ Մարտիրոսյանի՝ տարահանում եղել է առաջնագծին մոտ որոշ գյուղերում։

«Վնասվել են քաղաքացիական օբյեկտներ՝ բնակելի շենքեր։ Ընդհանրապես վերջին օրերի հրետակոծության թիրախներում բազմաթիվ անգամ հայտնվել են քաղաքացիական օբյեկտներ, բնակելի տներ ու ենթակառուցվածքներ»,- ասաց Մարտիրոսյանը՝ հավելելով, որ վաղվանից նախատեսում են սկսել խաղաղ բնակչության շրջանում բնակելի տների վերանորոգման աշխատանքները։

Նա նաև հայտնեց, որ վաղը կհրապարակեն թեժ գիծ, որը կօգնի հնարավորինս արագ լուծում տալ Արցախից դեպի Հայաստան ելքի ու մուտքի հետ կապված հարցերին․

«Բոլոր մեր հայրենակիցները, որոնք որ հարցեր ունեն, կարող են հարցերի պատասխանը ստանալ թեժ գծից»,- նշեց ԱՀ պետնախարարը։

Մարտիրոսյանը նաև տեղեկացրեց, որ Արցախի քաղաքացիները որևէ խնդիր չեն ունենա թոշակների և նպաստների փոխանցման հետ կապված։

Ակտիվ են Արցախի հարկատուները․ ԱՀ պետնախարարի խոսքով՝ վերջին իննը ամսվա տվյալներով Արցախի հարկատուները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ 200 մլն դրամ ավելի գումար են վճարել պետական բյուջե։  

Օպերատիվ շտաբը կոմունալ ծառայություն մատուցող բոլոր ընկերությունների հետ համաձայնություն է ձեռք բերել, որ վճարումներն ուշացնելիս որև անջատում չլինի։ Արցախին օգնելու համար հավաքվել է 19 մլն դոլար։

Գևորգ Թոսունյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում