Հոկտեմբերի 4-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 571 նոր դեպք: 89 մարդ առողջացել է: Մահացել է 5 մարդ։ Դրական է կատարված թեստերի 17,5 տոկոսը։
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 52496
Առողջացածներ - 44672
Փաստացի բուժվողներ -6545
Ընդհանուր թեստեր - 306965
Մահվան ելքեր - 977
Մահվան ելքեր այլ պատճառով –302
Մահվան դեպքերի վերաբերյալ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 63 (տղամարդ), 64 (տղամարդ), 60 (կին), 50 (տղամարդ) և 45 (կին) տարեկան։ Բացի վերջին երկուսից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Civilnet











