ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը հայտնում է, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հոկտեմբերի 6-ին լուրջ մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում աննախադեպ էսկալացիայի առնչությամբ։
«Ընդգծվել է նրանում Սիրիայից և Լիբիայից ապօրինի զինված խմբավորումների զինյալ ծայրահեղականների ներգրավվածության վտանգավորությունը: Արձանագրվել է դիվանագիտական կարգավորման այլընտրանքի բացակայությունը, որի սկիզբը պետք է լինի առանց նախապայմանների կրակի դադարեցումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, հեռախոսազրույցի ընթացքում Լավրովը մատնանշել է Ռուսաստանի ինտենսիվ ջանքերը, ինչպես ազգային մակարդակում, այնպես է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության շրջանակներում շուտափույտ կերպով տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Նախարարները կրկին շեշտադրել են այն կարևոր դերը, որը կարող են ունենալ Հայաստանի և Ադրբեջանի հարևան երկրները:
Civilnet











