Ֆրանսիական «Հույսի շղթա» կազմակերպությունը բժշկական օգնություն է ցուցաբերել Արցախում պատերազմից տուժած բնակչությանը: Այս մասին ասված է կազմակերպության տարածած հաղորդագրությունում:
Ըստ մարդասիրական առաքելության համակարգող, ֆրանսաբնակ սրտաբան վիրաբույժ Լևոն Խաչատրյանի՝ խումբը բաժանված է երկու մասի. առաջին մասը Երևանում կխնամի պատերազմական գոտուց բերված վիրավորներին, հատկապես երեխաներին, որոնք տուժել են ռմբակոծությունից և ստացել տարբեր տեսակի վնասվածքներ և այրվածքներ, երկրորդ կեսը կմեկնի Ստեփանակերտ՝ տեղում գնահատելու վիճակը և հնարավորության սահմաններում խնամելու ադրբեջանական ռմբակոծություններից տուժած բնակիչներին։
Կազմակերպությունը նշում է, որ կարիքի դեպքում առաջիկայում Հայաստան կժամանեն վիրաբույժների այլ խմբեր: «Հույսի շղթան» նախատեսում է ուղարկել նաև լրացուցիչ սարքավորումներ և դեղեր:
Civilnet











