Հայաստանում հոկտեմբերի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 1058 նոր դեպք, 395 մարդ առողջացել է: Մահացել է 7 մարդ։ Բացասական թեստերի թիվը 1 819 է: Դրական է կատարված թեստերի 36,7 տոկոսը։
Ինչպես հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը Հայաստանում հետևյալն է.
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 58624
Առողջացածներ - 46713
Փաստացի բուժվողներ -10561
Ընդհանուր թեստեր - 332154
Մահվան ելքեր - 1039
Մահվան ելքեր այլ պատճառով –311
Civilnet











