Գլխավոր Լրահոս

Իրանը կպատասխանի իր տարածքի վրա ցանկացած ագրեսիայի, եթե անգամ դա ոչ միտումնավոր լինի. Իրանի ԱԳՆ

Իրանը կպատասխանի իր տարածքի վրա ցանկացած ագրեսիայի, եթե անգամ դա ոչ միտումնավոր լինի. Իրանի ԱԳՆ
Իրանը կպատասխանի իր տարածքի վրա ցանկացած ագրեսիայի, եթե անգամ դա ոչ միտումնավոր լինի․ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն՝ խոսելով Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտերի հետևանքով իրենց երկրի տարածքում ընկած մի քանի հրթիռի մասին։ Խաթիբզադեն «կարմիր գիծ» է համարել Իրանի քաղաքացիների անվտանգությունը և նշել, որ իրենք կատարել են անհրաժեշտ նախազգուշացումներն ու լսել մյուս կողմի հիմնավորումները։ «Մենք արդեն նախազգուշացրել ենք, որ Իրանի վրա ցանկացած հարձակում, եթե անգամ ոչ միտումնավոր է, պատասխան կստանա»,- հայտարարել է նա։ Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոհանին ևս հայտարարությամբ էր հանդես եկել ղարաբաղյան լայնամասշտաբ պատերազմի վերաբերյալ։ Նա նշել էր, որ չի կարող թույլ տալ արկեր իրենց սահմաններին և ահաբեկչություն՝ տարածաշրջանում։ Հոկտեմբերի 1-ին ՊԲ ստորաբաժանումների խոցած հակառակորդի մարտական ուղղաթիռն ընկել էր Իրանի տարածքում:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում