Խորհրդակցություն է տեղի ունեցել ՀՀ նախկին երեք նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի միջև, այս մասին հայտնում է Հայ ազգային կոնգրեսի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը:
«Ի լրումն երեկ հրապարակված հաղորդագրության, տեղեկացնում եմ. Արցախի և Հայաստանի ներկա մտահոգիչ իրավիճակով պայմանավորված` տեղի է ունեցել ևս մի խորհրդակցություն, որին այս անգամ մասնակցել են Հայաստանի հանրապետության նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը»,- գրել է Մուսինյանը։
Երեկ հաղորդվել էր Լևոն Տեր-Պետրոսյանի և Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի միջև հանդիպման մասին։
Civilnet











