ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան շաբաթ օրը հայտարարել է, որ անվտանգության հարցերով խորհրդատվությունների համար Հայաստանի՝ Ռուսաստանին դիմելու հետ կապված բոլոր մանրամասները, այդ թվում՝ կոնկրետ ձևաչափերը, կքննարկվեն:
Նա հիշեցրել է, որ շաբաթ օրն ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ պայմանագրի համաձայն՝ Ռուսաստանը Երևանին կցուցաբերի անհրաժեշտ ողջ օգնությունը, եթե մարտական գործողությունները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք։
«Տվյալ դեպքում խոսքը ռուսական կողմի սկզբունքային դիրքորոշման մասին է, որը հնչեցվել է Հայաստանի ուղերձի կապակցությամբ։ Այն ամենը, ինչ կապված է կոնկրետ ձևաչափերի հետ, կքննարկվի լրացուցիչ», - հայտարարել Է Զախարովան «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում ՝ պատասխանելով անմիջապես Հայաստանի տարածքում զինված բախումների դեպքում Ռուսաստանի հնարավոր քայլերի մասին հարցին:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել էր ՌԴ-ին՝ անվտանգության ապահովման հարցում Հայաստանին հնարավոր աջակցության հարցով անհապաղ խորհրդակցություններ սկսելու խնդրանքով:
Civilnet











