Տիգրան Դավթյանը տեղեկացրեց, որ ՄՖԿ-ի հետ համագործակցության շրջանակներում բարեփոխումներ կիրականացվեն հարկային, արտաքին առևտրի, տեսչական ստուգումների և սննդի անվտանգության ոլորտներում:
Թոմաս Լյուբեկն էլ նշեց, որ Հայաստանի Կառավարության պատրաստակամությունը բիզնես միջավայրի բարելավման հարցում ապացուցվել է անցյալ տարվա Doing Business վարկանշային ցուցակում, որտեղ Հայաստանը 6 հորիզոնականով բարելավել է դիրքը և զբաղեցրել 55-րդ տեղը: Նա նաև ասաց, որ փոքր բիզնեսը տնտեսության շարժիչ ուժն է, և կարևոր է ՓՄՁ-ների աշխատանքի հեշտացումը և կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը:
Civilnet











