Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանում ներդրումային ծրագրերը գնահատվելու են ներկայացուցչության կողմից և գրավչության դեպքում ֆինանսավորման նպատակով ներկայացվելու են բանկի գլխամաս: Հովհաննիսյանը չի բացառել, որ մարկետինգային ուսումնասիրությունից հետո բանկի բաժնետերերը որոշեն Rietumu Banka-ի հայաստանյան ներկայացուցչությունը գրանցել որպես մասնաճյուղ:
Rietumu Banka-ն Բալթիայի խոշորագույն բանկերից է: Բանկի կապիտալը 2010թ. վերջի դրությամբ կազմել է €196 մլն, ակտիվները՝ €1,6 մլրդ, զուտ շահույթը՝ €9,7 մլն։ Բանկն ակտիվ գործունեություն է իրականացնում միջազգային շուկայում և տրամադրում է ֆինանսական տարբեր տեսակի ծառայություններ հաճախորդներին ինչպես Բալթիայում, այնպես էլ Ռուսաստանում, Բելառուսում, Ուկրաինայում և եվրոպական մի շարք երկրներում:
Լատվիական կապիտալն արդեն ներկայացված է Հայաստանի ֆինանսական շուկայում՝ ի դեմս «Նորվիկ» վարկային կազմակերպության:
Civilnet











