Գլխավոր Լրահոս

Սերտել անցյալի դասը

Սերտել անցյալի դասը
Նախօրեին հեղինակավոր Moody's վարկանշային գործակալությունը որոշել է Հայաստանի օտարերկրյա և ազգային արժույթով թողարկողի Ba2 վարկանիշի կանխատեսումը (հեռանկարը) «կայունից» իջեցնել «բացասականի» (տե՛ս «Moody's-ը չհավատաց Հայաստանին» հոդվածը): Թե ինչպես սրան կարձագանքի Հայաստանի կառավարությունը, հավանաբար կտեսնենք առաջիկա օրերին: Սեպտեմբերին մեկ այլ հեղինակավոր վարկանշային կազմակերպություն՝ Fitch Ratings-ը, Հայաստանի վարկանիշը թողել էր անփոփոխ «BB-», կանխատեսումը՝ կայուն։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը խորհուրդ էր տվել ուշադրություն դարձնել այդ զեկույցին: Ավելի վաղ Հայաստանի տնտեսությանը գնահատական էր տվել հեղինակավոր Forbes հանդեսը՝ այն համարելով աշխարհի երկրորդ վատագույն տնտեսությունը՝ Մադագասկարից հետո (գնահատման համար հիմք էր ընդունվել 2009թ. 15-տոկոսանոց անկումը, դեպի ծով ելք չունենալը, չափից մեծ կախումը Ռուսաստանից ու Իրանից ներկրվող էներգակիրներից և այլն): Իհարկե կարելի էր չհամաձայնել Forbes-ի՝ վատագույն տնտեսությունների շարքում Հայաստանին երկրորդ տեղում գնահատելուն՝ հաշվի առնելով գնահատման համար հիմք ընդունված չափանիշների սահմանափակությունը: Սակայն կառավարությունն իր անհամաձայնությունը բավական ջղաձգորեն արտահայտեց՝ ըստ էության անտեսելով, որ իրականում մատնանշված խնդիրները գոյություն ունեն Հայաստանի տնտեսությունում: Moody's-ի՝ Հայաստանի տնտեսությանը տված գնահատականը պետք է արժանանա ոչ թե կառավարության քամահրանքին, այլ մանրազնին ուշադրությանը, քանի որ անիմաստ լավատեսության դեպքում կարող է կրկնվել 2009թ. դասը, երբ 9% տնտեսական աճի փոխարեն 15% անկում գրանցվեց: Վարչապետ Տիգրան Սարգսյանը 2012թ. բյուջեն բնորոշել է որպես «կայունությունից տնտեսական աճի անցնելու բյուջե»: Վարչապետի լավատեսությունը կիսելու մեծ ցանկությամբ հանդերձ՝ հարկավոր է իրականությանն ավելի սթափ նայել և սերտել անցյալի դասը: Անկախ այն բանից՝ կլինի համաշխարհային ճգնաժամի երկրորդ ալիք, թե ոչ, եվրոգոտու և Ռուսաստանի տնտեսությունների աճի դանդաղումը լուրջ խնդիրներ է խոստանում Հայաստանին, որոնց պետք է պատրաստ լինել:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում