Գլխավոր Լրահոս

Փոխել համակարգը, ոչ թե սկսել ինկվիզիցիա

Փոխել համակարգը, ոչ թե սկսել ինկվիզիցիա
Երեկ արցախցի ռուսաստանաբնակ հայտնի գործարար Լևոն Հայրապետյանը «Չենք լռելու» նախաձեռնությանը տված հարցազրույցում, խիստ քննադատելով Հայաստանում տիրող կոռուպցիայի մթնոլորտը, հայտարարել է, թե պետք է իրականացնել «Ցուցակ» օպերացիա՝ «կազմել որոշակի մարդկանց ցուցակ և «լուծել հարցերը», բայց մինչ այդ պետք է, որ նրանք վերադարձնեն Հայաստանից գողացած փողերը»։ «Պետք է խթանել ոչ թե ժողովրդի արտագաղթը, այլ արհեստական օլիգարխ մոլախոտերի։ Հայերը կամքով ժողովուրդ են, նրանց չեն կարող ղեկավարել կիսագրագետ, թերզարգացած մարդիկ»,– ասել է գործարարը (տե՛ս էջ 3)։ Հասկանալով և ընդունելով Հայրապետյանի մտահոգությունները, որ կոռուպցիան և օլիգարխիկ համակարգն իսկապես Հայաստանի համար ամենամեծ մարտահրավերն են, այնքան էլ ընդունելի չեն դրանց դեմ պայքարելու նրա առաջարկած մեթոդները: Կուլակաթափության կարգախոսներով հնարավոր չէ համակարգ փոխել, քանի որ վտարելով մեկ, հինգ կամ տասը օլիգարխի՝ թափուր կթողնես նրա տեղը, ինչը հեշտությամբ կլրացնի մեկ ուրիշը: Բացի այդ՝ փոքր պետության ու ժողովրդի մեջ ցուցակներ կազմելն ու աքսորելը բոլորովին այլ հիշողություններ կարող են արթնացնել ու այլ հետևանքներ թողնել: Վերջին հաշվով՝ յուրաքանչյուր օլիգարխի շուրջ կամա թե ակամա հավաքված է և նրան է կապված մեր իսկ ժողովրդի մի հատված: Կոռուպցիան և օլիգարխիկ համակարգը վերացնելու համար քաղաքական կամք է պետք, որի համար պետք է մի շարք առաջնային քայլեր անել՝ կիրառել Սահմանադրության այն դրույթը, որով պատգամավորին արգելվում է բիզնեսով զբաղվել; բոլորին հարկային դաշտ բերել; վերացնել մենաշնորհները և խթանել ազատ մրցակցությունը: Այս ամենի իրականացումը թերևս գործողություն կլինի ոչ թե օլիգարխների դեմ, այլ համար, քանի որ նրանք արդեն ստիպված կլինեն մաքուր աշխատել և ընտրությունից ընտրություն չենթարկվել իշխանության անօրինական ճնշումներին՝ նախկինում չվճարած հարկերով համակարգի վերարտադրությանն աջակցելու: Ցանկացած քաղաքակիրթ հասարակություն «քաղաքակրթվել» է այս ճանապարհով: Պետք է փոխել համակարգը, ոչ թե սկսել ինկվիզիցիա:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում