Գլխավոր Լրահոս

Բանկերից փող՝ բանկերի համար

Բանկերից փող՝ բանկերի համար

Արժեթղթերի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 9,38%, դրանց ձեռքբերմանը մասնակցել է 6 բանկ, որոնք ընդհանուր առմամբ ներկայացրել էին Դ1,44 մլրդ-ի պահանջարկ։ Ըստ «Ազգային հիփոթեքային ընկերության» տնօրեն Մհեր Եդիգարյանի՝ ընկերության համար եկամտաբերության հարցում որպես ուղենիշ ծառայել է շուկայում նույն մարման ժամկետով պետպարտատոմսերի եկամտաբերությունը և որոշակի մարժա։

«Չեմ կարծում, որ այս եկամտաբերությունը կազդի մեր վերաֆինանսավորման տոկոսադրույքի վրա, որը ներկայում 8,75% է։ Սա պարզապես առաջին քայլն էր շուկային ներկայանալու»,– ասաց Եդիգարյանը՝ չբացառելով, որ եթե շուկայում տոկոսադրույքների բարձրացման գործընթացը շարունակվի, իրենք նույնպես կվերանայեն հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման տոկոսադրույքները։

Ըստ նրա՝ կապիտալի շուկայի գործիքները հետագայում լինելու են վերաֆինանսավորման հիմնական ֆինանսական աղբյուրը, և գալիք տարի ծրագրվում է թողարկել Դ2-3  մլրդ ծավալով պարտատոմսեր: Առաջին տեղաբաշխումից ստացված միջոցներով, հաշվի առնելով սեզոնայնության գործոնը, հնարավոր կլինի վերաֆինանսավորում իրականացնել 2-3 ամսվա ընթացքում։

«Իհարկե, մենք չենք կարող միշտ բարձր տոկոսներով միջոցներ ներգրավել և ավելի ցածր տոկոսներով տեղաբաշխել, բայց ակնկալում ենք, որ տնտեսության զարգացմանը զուգընթաց՝ շուկայում տոկոսադրույքները կնվազեն»,– ասաց Եդիգարյանը:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանն էլ ասաց, որ բորսայի միջոցով պարտատոմսերի թողարկումը շատ կարևոր է շուկայի մասնակիցների և կորպորատիվ պարտատոմսերի ապագա թողարկողների համար։ Նրա խոսքով՝ դա այն լրացուցիչ ծառայություններից է, որոնք հնարավոր է իրականացնել ընկերությունների պահանջարկի առկայության դեպքում, և բորսան հետագայում պատրաստ է շուկային նոր ծառայություններ տրամադրել։

«Ազգային հիփոթեքային ընկերություն»-ը վերաֆինանսավորումն իրականացնում է ինչպես սեփական, այնպես էլ ՀՀ Կառավարությունից ներգրաված միջոցներով: Այն գործում է հիփոթեքի երկրորդային շուկայում: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում