Գլխավոր Լրահոս

Առանց մահճակալների

Առանց մահճակալների

Երեկ Երևանում զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը հայտնել է, որ 2011թ. տասը ամիսների արդյունքներով զբոսաշրջության ոլորտում գրանցվել է 13,5% աճ, և այդ տեմպի պահպանման դեպքում այս տարի Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կկազմի ավելի քան 800 հազ.:

«Զբոսաշրջության ոլորտը զարգանում է բավական դինամիկ տեմպերով՝ ապահովելով դրական բազայի հիման վրա կայուն աճ՝ ի տարբերություն էկոնոմիկայի մյուս ոլորտների»,– ասել է նա՝ հավելելով, որ իրենք խնդիր են դրել առաջիկա երկու-երեք տարիների ընթացքում Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել 1 մլն-ի:

Դավթյանը խոստովանել է, որ դեռ շատ անելիքներ կան, որպեսզի հնարավոր լինի գրավել արտասահմանցի զբոսաշրջիկներին։ «Դա նախ և առաջ համապատասխան ենթակառուցվածքի ձևավորումն է, որը հանդիսանում է ցանկացած երկրի բաղկացուցիչը՝ օդանավակայան, ճանապարհներ, հյուրանոցներ և այլն:

Կարծում եմ, որ վերջին ժամանակներս այդ ուղղությամբ առաջընթացն ակնհայտ է»,– ասել է նա՝ հավելելով, որ անհրաժեշտ է կրկնապատկել ուժերը, որպեսզի երկիրը մրցունակ լինի համաշխարհային շուկայում։

Նախարարի լավատեսությունը զբոսաշրջության ոլորտի զարգացման հարցում հետաքրքիր է, եթե հաշվի առնենք պաշտոնական վիճակագրության տվյալները։ Այսպես, ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2010թ. 142 հյուրանոցների միաժամանակյա տարողությունը կազմել է 8 հազ. (մահճակալների թիվն է): Ընդ որում՝ առկա հյուրանոցներից ընդամենը 42-ն են Երևանում, որոնց մահճակալների թիվը կազմել է 3052:

Սա նշանակում է, որ եթե ամեն տարի Իրանից մարտին Նովրուզ նշելու նպատակով Հայաստան այցելող շուրջ 25 հազ. զբոսաշրջիկները (որոնց թիվը տարեցտարի ավելանում է) ցանկանան մնալ հյուրանոցներում, ապա հյուրանոցները պարզապես չեն կարողանա սպասարկել այդ հոսքը։

Որ հյուրանոցային ցանցն ի վիճակի չէ սպասարկել զբոսաշրջային մեծ հոսքեր, վկայում է նաև այն, որ 2011թ. առաջին կիսամյակի տվյալներով՝ Հայաստան այցելած զբոսաշրջիկների ընդամենը 20%-ն է օգտվել հյուրանոցներից:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում