Գլխավոր Լրահոս

Հասուն քայլ անելու ժամանակը

«Գրեթե հասունացած՝ արդեն 20 տարեկան». Հարավային Կովկասի երկրների մասին այսպիսի վերտառությամբ հոդված է հրապարակել (Carnegieendowment.org կայքում) Կառնեգի հիմնադրամի Կովկասի հարցերով հայտնի փորձագետ Թոմաս դե Վաալը: «Միգուցե Հարավային Կովկասի երկրների քսան տարիների անկախության ընթացքում ամենահուսահատեցնող փաստն այն է, որ որևէ դեպք չի եղել, երբ իշխանությունը խաղաղ, ընտրությունների միջոցով իշխանությունից անցնի ընդդիմությանը»,– գրել է Դե Վաալը։

Դե Վաալը միանգամայն իրավացի է. Հարավային Կովկասի երկրներում վերջին քսան տարիներին չի եղել մի դեպք, երբ ընդդիմությունն ազատ ու արդար ընտրությունների միջոցով կարողանա գալ իշխանության:

Ժողովրդավարական երկրների պատմությունը ցույց է տալիս, որ առանց ազատ ընտրությունների միջոցով իշանափոխության՝ հնարավոր չէ նորմալ քաղաքացիական հասարակություն և նորմալ պետություն կառուցել:

Հարավկովկասյան երեք հանրապետութուններից զարգացման նման հնարավորություն թերևս ստեղծվել է Հայաստանում: ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի, «Ժառանգության» ներկայությունը քաղաքական դաշտում և նրանց ինքնուրույն պայքարը բարենպաստ նախադրյալներ է ապահովում մրցակցային և ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու համար:

Եթե առաջիկա խորհրդարանական ընտրություններն անցնեն ազատ ու արդար, Հայաստանի քսանամյա պատմության մեջ իսկապես կարող է տեղի ունենալ իշխանության ձևավորում՝ նոր ձևով ու որակով:

Դժբախտաբար, այս պահին իշխանությունների կողմից չի նկատվում նման զարգացմանն ընթացք տալու մտադրությունը: Ապացույցը թերևս Րաֆֆի Հովհաննիսյանի նամակին հանրապետության նախագահի պատասխանն էր, ինչպես նաև այլ կուսակցությունների, վերջերս՝ հատկապես ԲՀԿ-ի որոշ գործիչների հետապնդումը:

Իրավիճակը սթափ գնահատելով՝ պարզ է, որ այսօրվա պայմաններում որևէ կուսակցություն չի կարող միայնակ մեծամասնություն կազմել խորհրդարանում:

Իշխող կուսակցությունը պետք է ձգտի ոչ թե ամեն գնով ԱԺ-ն գրավել, այլ այնպիսի դերակատարում ունենալ, որ ընտրություններից հետո ձևավորվող կոալիցիաները իմիտացիոն բնույթ չունենան:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում