Գլխավոր Լրահոս

Հիշել են թիրախի մասին

Հիշել են թիրախի մասին

Գնաճն այս տարվա ընթացքում երկրորդ անգամ է գտնվում թիրախային միջակայքում. օգոստոսին նույնպես 12-ամսյա գնաճը կազմել էր 4,8%։

ԱՎԾ-ի հրապարակած տվյալներից այդքան էլ պարզ չէ, թե ինչպես է ստացվել, որ հոկտեմբերին արձանագրված 12-ամսյա 5,7% գնաճը նոյեմբերին նահանջել է 0,9-տոկոսային կետով և հայտնվել թիրախային միջակայքում։

Խնդիրն այն է, որ ԱՎԾ-ի հրապարակման համաձայն՝ նոյեմբերին հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 1,2% գնաճ, այդ թվում՝ պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գներն աճել են 1,9%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0,3%-ով, ծառայությունների սակագները՝ 0.3%-ով։ Սա նշանակում է, որ նոյեմբերին գները շարունակել են աճել, և 12-ամսյա գնաճը պետք է ըստ էության ավելանար, սակայն ԱՎԾ-ի ներկայացրած ցուցանիշներից հակառակ պատկերն է ստացվում։

Եթե հաշվի առնենք նաև, որ անցած տարվա նոյեմբերին գները հոկտեմբերի համեմատ նույնպես աճել էին, ապա ցածր բազայի գործոնը նույնպես բացառվում է։ Ամենայն հավանականությամբ, գնաճի վերադարձը թիրախային ցուցանիշի շրջանակ թվերի և միջինի դուրսբերման աճպարարության արդյունք է։ Այսինքն՝ ԱՎԾ-ում գումարել են պարենային ապրանքների, ոչ պարենային ապրանքների գների, ծառայությունների սակագների ինդեքսները, գործակիցների միջոցով դուրս բերել միջին և ստացել 4,8%։

Նշենք, որ գնաճի վերադարձի շուրջ կասկածներն ավելի են ամրապնդվում, եթե հաշվի առնենք, որ 2011թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ պարենային ապրանքների շուկայում դիտարկված 13 ապրանքախմբերից 11-ում արձանագրվել է 0,1-18,3% գնաճ, իսկ մյուս 2-ում՝ 0,4-0,1% գնանկում։

Դե, իհարկե, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2011թ. նոյեմբերին 2010թ. նույն ամսվա համեմատ արձանագրվել է 4,5% գնանկում, իսկ մրգերն էժանացել են 2,6%-ով: Հնարավոր է՝ այս փաստն է ԱՎԾ-ի համար հիմք հանդիսացել գնաճը թիրախային միջակայք բերելու համար։ Բայց պետք է հաշվի առնել, որ միևնույն ժամանակ, օրինակ՝ կաթնամթերքը թանկացել է 7,5%-ով, հրուշակեղենը՝ 10,9%-ով, մսամթերքը՝ 13,9%-ով։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում