Գլխավոր Լրահոս

«Սթարը» կբացվի

«Սթարը» կբացվի

Ընկերության գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը երեկ հայտարարել է, որ թողարկման համար նախատեսված փաթեթի ծավալը դեռ վերջնական չէ:

«Մենք կքննարկենք տվյալ հարցը: Սակայն IPO-ի դուրս գալը շատ կարևոր է, քանի որ մենք ձգտում ենք ավելի հրապարակային կազմակերպություն դառնալ»,– ասել է Քերոբյանը (News.am):

Խոսելով մանրածախ առևտրի շրջանառության աճի մասին՝ Քերոբյանը նշել է, որ այս տարի նախորդ տարվա համեմատ մի քանի տոկոսի աճ է սպասվում: «Այս կանխատեսումը չի ներառում տարվա ընթացքում բացված խանութները:

Եթե հաշվելիս ընդգրկվեն նաև դրանք, ապա շրջանառության աճը, հատկապես հաշվի առնելով նախատոնական վաճառքը, կկազմի 20-30%»,– ասել է նա:

Առայժմ հայտնի չէ' «Սթար»-ը կորոշի ցուցակվել «Նասդաք ՕէՄէՔՍ Արմենիա» բորսայում, թե դուրս կգա միջազգային հարթակներ։ Ամենայն հավանականությամբ, տեղաբաշխման վայրը և վերջնական ժամկետը հայտնի կլինեն հաջորդ տարվա սկզբին, քանի որ ընկերությունը բաժնետոմսերի տեղաբաշխման գործընթացը ցանկանում է իրականացնել 2012թ. ընթացքում։

«Սթար» առևտրային ցանցն արդեն ավարտել է «Ֆրեշ» սուպերմարկետների ցանցի գնման գործարքը, և մինչև տարեվերջ նախատեսված է ավարտել չորս «Ֆրեշ» սուպերմարկետների և երեք «Քեթրին» խանութների ռեբրենդինգը։ «Սթար»-ի կողմից «Ֆրեշ» սուպերմարկետների ցանցի գնումը ամենայն հավանականությամբ IPO-ի նախապատրաստման գործընթացի մասն է։

Այս ձեռքբերումով նախ մեծանում է ընկերության շուկայական արժեքը, և ավելանում է ներդրումային գրավչությունը: Բացի այդ` ընկերության մրցակցային դիրքը մյուս սուպերմարկետային ցանցերի (հատկապես «Երևան Սիթի») նկատմամբ ուժեղանում է։

Հնարավոր է նաև, որ Հայաստանի սուպերմարկետային բիզնեսում ոչ արդար մրցակցությունը, առևտրային բանկերի վարկերի պայմանները «Սթար»-ին ստիպել են գնալ «բացման» և այդ ճանապարհով ներգրավել լրացուցիչ, ավելի էժան միջոցներ։

Ներկայում սպառողական ապրանքների մի շարք շուկաներում գերիշխող դիրք զբաղեցնող, իսկ շաքարավազի շուկայի ըստ էության մենատեր «Ալեքս Գրիգ»-ը (փոխկապակցված է «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի հետ) սուպերմարկետների միջև գնային խտրական քաղաքականություն է վարում՝ դրանով շուկայում ստեղծելով ոչ հավասար մրցակցային պայմաններ։

IPO-ն որևէ ընկերության համար նշանակում է ամբողջովին աշխատել թափանցիկ դաշտում: «Սթար»-ի պարագայում դա թերևս խնդիր չէ, քանի որ ցանցի բաժնետերը երկար տարիներ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն (ՎԶԵԲ) էր, որի սկզբունքային պահանջներից մեկն է հենց թափանցիկությունը:

Այս տարի «Սթար»-ը փոխեց բաժնետերերին. ՎԶԵԲ-ը և Հենրիկ Զախարյանը ողջ փաթեթը` 100%-ը, վաճառեցին Բրիտանական Վիրջինյան Կղզիներում գրանցված Viest Assets Ltd-ին։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում