Գլխավոր Լրահոս

Ներսես Դավթյան

Ներսես Դավթյան

ԱՄՀ-ն 2012թ. համար համաշխարհային տնտեսության աճի իր հոկտեմբերյան կանխատեսումը՝ 4%, ամենայն հավանականությամբ կվերանայի դեպի նվազում (տե՛ս «Աշխարհը կորցրել է ԱՄՀ-ի վստահությունը» հոդվածը): Նախօրեին էլ համաշխարհային տնտեսության աճի իր կանխատեսումը վերանայել էր ՄԱԿ-ը, որի կարծիքով՝ գալիք տարի աճը կլինի մեկ տոկոսով պակաս՝ 2,6%:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը երեկ հայտարարել է, թե զգուշավոր լավատեսական հիմքեր կան, որ հնարավոր ճգնաժամային զարգացումները դրամատիկ չեն լինի և Հայաստանի վրա նվազագույն ազդեցություն կունենան («Արմենպրես»):

Տիգրան Դավթյանը սեպտեմբերի 17-ին էլ հայտարարել էր, որ Հայաստանի տնտեսությունն այժմ ավելի պատրաստ է համաշխարհային ճգնաժամի հնարավոր երկրորդ ալիքին:

2008թ. դեկտեմբերին էկոնոմիկայի այն ժամանակվա նախարար Ներսես Երիցյանը հայտարարել էր, որ Հայաստանը կարողացել է հաղթահարել ֆինանսատնտեսական ճգնաժամի առաջին ալիքը։

«Հաշվի առնելով այն, որ տնտեսական աճը Հայաստանում հիմնականում պայմանավորված է կոնկրետ բնագավառներում ներքին պահանջարկի բարձր ակտիվությամբ՝ մեր գործիքները կլինեն ավելի հստակ և հեշտությամբ կարող են ապահովել այդ պահանջարկը։

Կառավարությունը ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամի բացասական հետևանքներին դիմակայելու համար»,– ասել էր Երիցյանը:

Նույն՝ 2008թ. դեկտեմբերին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ «Հայաստանը խաղաղ նավահանգիստ է տնտեսական ճգնաժամից փոթորկվող ծովում»։

2009թ. համաշխարհային տնտեսության 2,4% անկման արդյունքում Հայաստանում գրանցվեց 14,4% անկում՝ ծրագրված 7,2% աճի փոխարեն...

Հայաստանն արտաքին շոկերին դիմագրավելու տեսանկյունից ներկայում շատ ավելի վատ դիրքում է, քան էր 2008թ.: Դա առանձին քննարկման առարկա է:

Այժմ, եթե կառավարությունը, նախընտրական նպատակահարմարությունից ելնելով, չի ուզում տեսնել այն գլոբալ մարտահրավերները, որոնք կրկին կարող են մեր դուռը թակել, նորից հարց է առաջանում՝ ինչու ընտրողը պետք է վստահի ձախորդներին:

Ի դեպ՝ այս շաբաթ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց Հայաստանի սոցիալական պատկերը 2010թ., ըստ որի՝ երկրի յուրաքանչյուր երրորդ բնակիչը աղքատ է: Թերևս ճգնաժամից դուրս չենք էլ եկել:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում