Գլխավոր Լրահոս

Խնայել անգամ վարչապետի հաշվին

Խնայել անգամ վարչապետի հաշվին

Ինչպես հաղորդում է Reuters-ը, Իտալիայի նորանշանակ վարչապետ Մարիո Մոնտին հայտարարել է, որ խնայողության միջոցառումների փաթեթը «թեև ցավոտ է, սակայն անհրաժեշտ»։

«Մենք հարկադրված էինք ընտրել զոհերին և կարողացել ենք արդարացի ընտրություն կատարել»,– ասել է Մոնտին՝ ընդգծելով, որ ինքն անգամ պատրաստ է հրաժարվել վարչապետի և էկոնոմիկայի նախարարի իր աշխատավարձից։

Մոնտին խոստացել է նաև տնտեսական ճգնաժամի հաղթահարման համար կրճատել երկրի €1,9 տրլն պետպարտքը (ՀՆԱ-ի 120%-ը), որի մակարդակը ներկայում ամենաբարձրն է եվրոգոտում։ Ավելի վաղ Մոնտին հայտարարել էր, որ Իտալիան մտադիր է 2013թ. ունենալ առանց դեֆիցիտի բյուջե և չի պատրաստվում դիմել Արժույթի միջազգային հիմնադրամի օգնությանը։

Խնայողության միջոցառումների շարքում բարձրացվել է նաև իտալացիների կենսաթոշակային տարիքը՝ 60-ից մինչև 66։ Ընդ որում՝ կանանց համար կենսաթոշակային տարիքի բարձրացումը տեղի կունենա աստիճանաբար. 2012-ից այն կբարձրացվի մինչև 62, իսկ 2018-ից՝ մինչև 66 տարեկան։

Նշենք, որ Իտալիան խնայողության լրացուցիչ միջոցառումների է դիմել Եվրամիության՝ դեկտեմբերի 8-9-ը Բրյուսելում կայանալիք գագաթաժողովի նախաշեմին, որտեղ քննարկվելու է եվրոգոտու պարտքային ճգնաժամի հարցը։

Հատկանշական է, որ Իտալիայի արհմիությունները դեմ են Կառավարության այս միջոցառումներին։ Սակայն Կառավարությունը, իր հերթին, ենթարկվում է ԵՄ երկրների ճնշմանը։ Մասնավորապես՝ Գերմանիան և Ֆրանսիան բազմիցս կոչ են արել Իտալիային նվազեցնել պետպարտքի մակարդակը։

Ընթացիկ տարվա նոյեմբերի 12-ին Իտալիայի խորհրդարանն ընդունել է հակաճգնաժամային ծրագիր, որը ենթադրում է ավելի քան €15 մլրդ-ի պետական սեփականության մասնավորեցում։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում