Գլխավոր Լրահոս

Ապամոնտաժի՛ր ինքդ քեզ

Եվ ըստ այդմ էլ կահավորել է այն: Իր Փարիզը բերել է Երևան, որովհետև այնտեղ այսպիսի սրճարանները քննություն են բռնել: Եվ այդ քննությունը բռնել են ոչ միայն Փարիզում, այլև Բեռլինում, Ստրասբուրգում, Կահիրեում, Պեկինում և այլ քաղաքներում:

Լավ, ենթադրենք, թե քաղաքի կենտրոնի հետ սրճարանի դրսեկ ծածկը «չի խոսում»: Հասկացանք: Բայց քաղաքը լցված է ապականության «մշակույթով»: Այդ մշակույթը մենք ժառանգել ենք նախկին բոլոր քաղաքապետներից և թաղապետներից, նրանց գործունեության արդյունքում մենք ժառանգել ենք ճարտարապետություն, որի դեմ այսօր պայքարում են երևանցիները:

Նրանք ուզում են հասկանալ՝ ինչո՞ւ է կենտրոնում շնչելը դժվարացել, և, ընդհանրապես, ինչո՞ւ են ձեր՝ չինովնիկներիդ որոշումները միշտ մարդկանց դեմ: Ես կարող եմ ենթադրել, թե այսպիսի որոշումներն ինչի արդյունք են՝ քաղաքի պատասխանատուները զգուշացված են, որ իրենք սոցիալական խնդիրներ լուծելուն կոչված չեն: Ահա ինչու են հաճույքով ապամոնտաժում, ասենք, կրպակները:

Օրվա իշխանությունը ելնում է այն կանխավարկածից, որ, դիցուք, Կենտրոնն «ապականելով» տիկին Գործունյանը լուծել է ոչ թե սոցիալական՝ մի կտոր հացի խնդիր, այլ ագահության խնդիր: Այսինքն՝ իրենց արշինով են չափել մարդուն: Իսկ այն արշինից, որտեղ իրենք փայատեր չեն, պետք է ազատվել:

Քաղաքային իշխանությունները փուլային եղանակով մաքրում են Երևանը այն շինություններից, որոնք չինովնիկական ագահության էլեմենտ չեն: Ճիշտ այդպես նրանք հրապարակում տոնածառներ են կանգնեցնում և Ամանորի տոներից հետո ապամոնտաժում են այն: Եթե տոնածառների գոյության մեջ նրանք ահռելի փողեր աշխատելու հնարավորություն տեսնեին, դրանք հանրապետության և համայնքների բոլոր հրապարակներում կկանգնեին կլոր տարի:

Իշխանությունը անհանդուրժող է այնտեղ, որտեղ ինքը չկա: Երբ Րաֆֆի Հովհաննիսյանը նամակով դիմում է երկրի ղեկավարին և կոչ է անում հրաժարվել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից, Սերժ Սարգսյանն այդ կոչի մեջ չարություն է տեսնում, որովհետև Րաֆֆի Հովհաննիսյանի կոչն այլ կերպ հնչում է այսպես՝ ապամոնտաժի՛ր ինքդ քեզ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից:

Ապամոնտաժի՛ր, որպեսզի ուսանողները հարկադրաբար ՀՀԿ-ական չդառնան, որպեսզի ազատորեն ռիսկ ունենան համապատասխան ձևով արձագանքելու իրենց ՀՀԿ-ական դառնալ ստիպողներին: Ապամոնտաժի՛ր ինքդ քեզ, որովհետև ոչ ոք չի ուզում ապամոնտաժվել իր Հայրենիքից, ինչ է թե մեկը կրկին ուզում է նախագահ դառնալ: Բայց «ապամոնտաժված» նախագահը չի կարող հանդուրժել այն վիճակը, որ կա մի «տարածք», որտեղ ինքը եղանակ ստեղծող չէ: Հետևաբար՝ ապամոնտաժվելը այն օբյեկտների «մենաշնորհն» է, որոնք թեպետ ունեն բրեզենտե ծածկ, բայց «տանիք» չունեն:

«Փարիզյան սուրճ»-ի հետ տեղի ունեցածը մեր արտագաղթի մակետն է՝ ինչ-որ մարդիկ որոշում են, որ դու քո հողում անելիք չունես: Նրանք Գործունյանի ներգաղթն են ապամոնտաժում այս երկրից: Նրանք մարդուն ապամոնտաժում են հողից, սիրուց, հավատից և Հայրենիքից, որտեղ իրենք մոնտաժելու են իրենց գավառամտությունը: 

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում