Նախարարը հիշեցրել է, որ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) հրապարակած վերջին տվյալներով՝ 2011թ. նոյեմբերին գնաճը կազմել է 4,8%, ինչը թույլատրելի է պետբյուջեով: «Նույնիսկ սեզոնային տատանումները չեն կարող էականորեն ազդել բնակչության կենսամակարդակի և բարեկեցության վրա», – ասել է Գաբրիելյանը:
ԱՎԾ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ 2010թ. հունվար-նոյեմբեր հատվածում նոյեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 4,8%՝ վերադառնալով թիրախային ցուցանիշի (4±1,5%) միջակայք։ Գնաճն այս տարվա ընթացքում երկրորդ անգամ է գտնվում թիրախային միջակայքում. օգոստոսին նույնպես 12-ամսյա գնաճը կազմել էր 4,8%։
Civilnet











